Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

294

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը հաստատել են ՔԿ-ից։ Առուշ Առուշանյանը արգելանքի տակ է: Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալել էին նախօրեին սյունեցիներին ուղղված իր կոչից հետո։ Նա կոչ էր արել վաղ առավոտյան հավաքվել Սյունիքի դարպասների մոտ՝ Փաշինյանի մուտքը մարզ թույլ չտալու համար։

Yerkir.am