Բայդենի թիմը քննարկում է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը․ Reuters

128

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի թիմը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու տարբերակներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:

Միևնույն ժամանակ այդ պատժամիջոցները պետք է չսրեն երկու միջուկային տերությունների միջև հակամարտությունը:

Որպես ԱՄՆ-ի պատասխան՝ Բայդենը կարող է դիտարկել  տնտեսական միջոցառումները և պատասխան կիբեռհարձակումները Ռուսաստանի դեմ: «Արդյունավետ կանխարգելիչ միջոց ստեղծելու և ապագայում կիբեռլրտեսության հավանականությունը նվազեցնելու համար», գրում է գործակալությունը: