ԱՄՆ-ն դատապարտում է Բաղդադի «կանաչ գոտու» վրա հրթիռային հարձակումը

145

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, դիվանագետը նշել է, որ միջադեպի արդյունքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, այնուամենայնիվ, Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով, «Իրաքի քաղաքացիական ունեցվածքը վնասվել է», բացի դրանից, միջադեպը հանգեցրել է առնվազն մեկ կորստի տեղի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պոմպեոն չի հստակեցրել՝ խոսքը Իրաքի քաղաքացու վնասվածքի թե մահվան մասին է: «Մաղթում ենք նրանց շուտափույթ ապաքինում», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: