Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

73

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ:Օդի ջերմաստիճանը 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +4+6:Օդի ջերմաստիճանը մարզերում՝Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝-3+2,Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝-3+2,Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+6,Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -3+2,Լոռիում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +2+6,Տավուշում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+8,Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3+2,Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+7,Արարատում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3+2,Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+8,Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+6,Արցախում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+6 (հովիտներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 4+8):

Yerkir.am