Մեղրին վտանգված է…

241

Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեղրին վտանգված է: Սգո օրերին պատեհ չէ շատ խոսելը։ Բայց կյանքը շարունակում է թելադրել իր հրամայականները՝ ոչ մի վայրկյան կանգ չառնելով։
Ռազմավարական վիթխարի նշանակություն ունեցող Մեղրու տարածաշրջանը նույնպես վերջին փոփոխությունների հետևանքով արևելքից դառնում է ուղիղ սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին։ Բացի այդ՝ Մեղրին ստեպ-ստեպ հիշատակվում է պանթուրքիզմի և հաղորդակցության ուղիների վերաբացման համատեքստում։ Հաճախակի վկայակոչվում են Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի խոսքերը։
Պարտությունը և սուգը հետևանք են նաև ժողովրդագրական աղետալի միտումների։ Երբ հողը դատարկվում է մարդկանցից, այն պահելը դառնում է էʹլ ավելի դժվար։
Անկախության տարիներին Մեղրու շրջանի բնակչությունը սրընթաց նվազել է։ Պաշտոնական տվյալներով՝ շրջանի Մեղրի, Ագարակ քաղաքներում և մեկ տասնյակից ավելի գյուղերում մշտական բնակչության թվականակը կազմել է․
1987 թ․- 15 100 բնակիչ
2001 թ․- 12 233
2011 թ․- 11 377
2020 թ․- 10 700»: