FDA-ը գրանցել է Pfizer-ի պատվաստանյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ

170

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) ներկայացուցիչ Փիթեր Մարքսը հայտարարել է, որ Pfizer Inc-ի և BioNTech-ի կողմից մշակված պատրաստուկով պատվաստված հինգ մարդու մոտ ի հայտ է եկել ալերգիկ ռեակցիա: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ Մարքսի, նման ռեակցիա կարող է առաջացնել այդ պատվաստանյութի մաս կազմող պոլիէթիլենգլիկոլը:

FDA-ն ուսումնասիրում է պատվաստումների ժամանակ ալերգիայի հետ կապված խնդիրները։