Պենտագոնը հայտնեց ARRW հիպերձայնային զենքի արտադրության մասին

51

ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում են սկսել հիպերձայնային հրթիռների արտադրություն։ Դա հաստատել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի գնումների, տեխնոլոգիաների և նյութատեխնիկական ապահովման պետքարտուղարի օգնական Ուիլ Ռոպերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ մոտ ենք ARRW-ի՝ նախարարության [ռազմաօդային ուժերի] առաջին հիպերձայնային զենքի գործարկմանը: Դա տեղի կունենա 2022 ֆինանսական տարում (այն կսկսվի ԱՄՆ-ում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին): Որպեսզի այդ զենքը տեղադրվի  B-52 [ռազմավարական ռմբակոծիչների] վրա», ասել է պաշտոնյան: