Հաստատվել է կորոնավիրուսի 920 նոր դեպք. մահվան դեպքերը 22-ն են

87

Դեկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153173 դեպք, որոնցից 131931-ն` առողջացած, 2616-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 564183 թեստավորում:

Երեկ կատարվել է 3170 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք: Ունենք 718 առողջացած և 20 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 650 է: