Հայտնաբերվել է ևս 29 մարմին

182

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 29 մարմին՝ 27 զինծառայողի  և 2 քաղաքացիական անձի:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը հայտնել է, որ երկու քաղաքացիական անձինք Տող գյուղից են: Որոնողական աշխատանքները շարունակվում են նաև Որոտանում ու Իշխանաձորում: 

Մինչ այժմ դուրս է բերվել 998 մարմին: