Հայտարարվեց գրիպի և COVID-ի դեմ միասնական պատվաստանյութի փորձարկումների մասին

69

 «Վեկտոր» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Ռինատ Մակսյուտովը հայտարարել է․

“Ենթադրում ենք, որ գրիպի ռեկոմբինանտ վիրուսի վրա հիմնված պատվաստանյութը պաշտպանություն կապահովի ինչպես գրիպի վիրուսների սեզոնային տարբերակներից, այնպես էլ նոր կորոնավիրուսից: Պատվաստանյութի նախատիպն արդեն փորձարկվել է լաբորատոր կենդանիների վրա: Այն ցույց է տվել իր իմունոգենությունը: Այժմ որոշում է ընդունվում անցնել տարբեր նախակլինիկական ուսումնասիրությունների”, նրա խոսքերը հաղորդում է news.ru-ն։