Գերմանիան պատրաստ է արտադրել ռուսական պատվաստանյութեր

131

Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Յենս Շպանն իր ռուս պաշտոնակից Միխայիլ Մուրաշկոյի հետ զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել արտադրել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութեր: Նա նշել է, որ պատրաստ է ներգրավել գերմանական ընկերություններին Ռուսաստանում ստեղծված պատվաստանյութերի համատեղ արտադրության համար:

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, երկու երկրների փորձագետները շուտով բանակցություններ կանցկացնեն ռուսական պատվաստանյութերի արտադրության օբյեկտների որոնման շուրջ, ասվում է ՌԴ Առողջապահության նախարարության կայքում: