Գալիս է կեղծավոր խոնարհվի՞. Աշոտ Մինասյան

235

«Այն, որ կարող են երթ կազմակերպել եւ գնալ բազում սադրանքների, տեղյակ  ենք, այն, որ արգելելու ենք, ժամանակը ցույց կտա, թե ոնց ենք արգելելու: Պատահական չէ, որ այսքան իմ զինակից ընկերները հավաքված են այստեղ: Ինքը մեր բերդաքաղաքի բանալիները հանձնեց թշնամուն: Ինչո՞ւ է համառում ու չի գնում, ուրիշ ի՞նչ հանձնի, գնանք վիլայեթ դառնա՞նք թուրքերին:

Նա պետք է հեռանա եւ գա մեկը, որը պետք է պետություն ներկայացնի: Նա  այս ամենի համար միակ մեղավորն է, ոչ թե պատասխանատուն. պատասխանատվություն հասկացող մարդը վաղուց հրաժարական տված պետք է լիներ: Ցավոք, այդ մարդը չի գիտակցում, թե ինչ արհավաիրքի առջև է կանգնացրել իր ժողովրդին: Նա կարող է մեղքը բարդել բոլորի վրա, բացի իրենից»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ազատամարտիկ Աշոտ Մինասյանը:

Նրա կարծիքով սադրանքներից խուսափելու մեկ միջոց կա՝ Փաշինյանը չպետք է գա Եռաբլուր:

«Ես, իմ ընկերները թույլ չենք տալու, զոհվածի հարազատները թույլ չեն տալու, որ ոտք դնի այստեղ: Գալիս է կեղծավոր խոնարհվի՞: Հերիք չեղա՞վ էդ թատրոնին դիմանանք»: