Բորել. ԵՄ-ն չի հասնի մայրցամաքում կայունության առանց ՌԴ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների

137

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ-ն կայունության չի հասնի մայրցամաքում, եթե Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում հավասարակշռություն չգտնի: Այս մասին նա գրել է իր բլոգում:

 «Իրենց ստեղծման օրվանից Օսմանյան և Ռուսական կայսրությունները եղել են այդ հավասարման մաս: Եվ այսօր, առաջվա պես, պարզ է, որ Եվրոմիությունը չի կարողանա կայունություն ունենալ մայրցամաքում, քանի դեռ չի գտել ճիշտ հավասարակշռություն Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության հետ իր հարաբերություններում», – ասվում է հաղորդագրության մեջ: