Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում

66

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 19-ին, Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակի համար հայտարարված եռօրյա սգի առթիվ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել բոլոր նահատակների հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի տարածքում գտնվող՝ արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին: