Այսօր կենսական տարածք ենք կորցնում՝ առանց մի կրակոցի. Արթուր Խաչատրյան

127

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը, ով գտնվում է Սյունիքի մարզում, գրում է. «ԿԵՆՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ Որևէ ազգ չի կարող գոյատևել առանց կենսական տարածքի: Եթե ազգը կորցնում է իր կենսական տարածքը, հայրենիքը դառնում է ազգի գերզման: Եվ կարևոր չէ, թե այդ տարածքը GPS-ով գծած սահմանին համապատասխանում է, թե ոչ: Արդյո՞ք հրով ու սրով իրենց կենսական տարածքն ընդարձակած, կամ քաջ որդվոց սուրբ արյունով կենսական տարածքը պահած ազգերը GPSին են նայել: Սահման Քաջաց, Զէնք Իւրեանց: Այսօր, «խաղաղ պայմաններում», առանց մի կրակոցի, կենսական տարածք են կորցնում: Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զիջում ենք բարձունքներն ու նպաստավոր դիքերը: Քիչ առաջ Շուռնուխում էի: Բանակը ետ է քաշվում, սահմանապահներ ու ոստիկանություն չկա: Խաղաղ բնակչության հույսը մի բուռ կամավորներն են, ում խեղդում են ցասումն ու անզորությունը: Իսկ զոմբիները կրկնում են. «դա ադրբեջանական տարածք է»: Էդ երբվանից ադրբեջանցիք այստեղի բնիկ դարձան: Դուք հիմար եք, թե՞ դավաճան…»: