ԱՄՆ-ն ավելացնում է F-35 կործանիչների խումբը ՌԴ սահմանի մոտ

165

ԱՄՆ-ն ուժեղացրել է F-35 Lightning II կործանիչների խմբավորումը Ալյասկայի Էյլսոնի անվան ռազմաօդային կայանում, հայտարարել է բազայի խոսնակ Քեյլի Դուբուան: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Ըստ Դուբուայի, հենակետ է ժամանել ևս հինգ ինքնաթիռ, ընդհանուր կործանիչների թիվը հասել է 20 միավորի:

«2021 թվականի ավարտին մենք բազայում կունենանք բոլոր 54 կործանիչները», ասել է ռազմակայանի ներկայացուցիչը:

Էյլսոնի ռազմաօդային կայանը գտնվում է Հեռավոր Արևելքում Ռուսաստանի սահմանից մոտավորապես 1000 կմ հեռավորության վրա: