ԱՀԿ. Նոր կորոնավիրուսի մուտացիան չի ազդի պատվաստանյութի արդյունավետության վրա

129

Ներկայումս ստեղծվող պատվաստանյութերը չեն կորցնի իրենց արդյունավետությունը նոր կորոնավիրուսի մուտացիաների պատճառով, հայտարարել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Նա ավելացրեց, որ նման փոփոխությունները նորմալ են:

«Շատ կարևոր է հասկանալ, որ վիրուսի գենոմի յուրաքանչյուր փոփոխություն չի նշանակում նրա վարքի փոփոխություն: Մենք չենք տեսնում իրավիճակ, երբ վիրուսն այնքան է փոխվել, որ փոխում է իր վարքը և նույնիսկ կփոխի համաճարակը», -«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է գերատեսչության ներկայացուցիչը: