Ադրբեջանը փակում է ցամաքային սահմանը ՌԴ-ի հետ մինչև 2021թ․ մարտի 1-ը

61

Երկու երկրներում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի պատճառով Ադրբեջանը կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը:

«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև մեր երկրի ներսում խիստ կարանտինային միջոցառումների ներդրման հետ կապված՝ Ռուսաստանի Դաշնության  և Ադրբեջանի Հանրապետության միջև ցամաքային պետական ​​սահմանը (Դաղստանի Հանրապետություն) փակ կլինի քաղաքացիների տարանցման համար 2021 մարտ», – նշված է դիվանագիտական ​​առաքելությունում: