Ադրբեջանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը փակում է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ

238

Ադրբեջանը կփակի Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը քաղաքացիների համար մինչև 2021 թվականի մարտի 1-ը`երկու երկրներում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով: Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում երկրի դեսպանատունը:

«Ռուսաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, ինչպես նաև մեր երկրի ներսում խիստ կարանտինային միջոցառումների ներդրման պատճառով Ռուսաստանի Դաշնության (Դաղստանի Հանրապետություն) և Ադրբեջանի Հանրապետության միջև ցամաքային պետական սահմանը կփակվի քաղաքացիների տարանցման համար մինչև 2021 թ. մարտ 1-ը», – նշել են դիվանագիտական առաքելությունում:

Դեսպանությունն ընդգծել է, որ «Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը շարունակվում է ամբողջությամբ և սովորական եղանակով»: «Սույն համաճարակաբանական իրավիճակի պատճառով քաղաքացիների անցումը ժամանակավորապես դադարեցվել է», – պարզաբանել է դեսպանատունը:

Yerkir.am