Moderna-ի պատվաստանյութը հաստատվել և ճանապարհ է ընկնում դեպի մի քանի երկիր

93

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութը հաստատվել է ներքին օգտագործման համար: «Moderna պատվաստանյութը ճնշող մեծամասնությամբ հաստատված է», – գրել է նա: Թրամփը հայտարարել է, որ առաքումներն անմիջապես կսկսվեն երկրում:

Նա հավելել է, որ պատվաստանյութն արդեն ճանապարհ է ընկնում դեպի «չինական վիրուսից» առավել տուժած երկրներ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա և Իտալիա: