BBCturk. «Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա»

154


Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը: 

Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրողականության վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունն այլևս չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից: Սա նշանակում է, որ վտանգվում է թուրքական ռազմարդյունաբերության այն նախագծերի ապագան, որոնց համար մի շարք պահեստամասեր ներմուծվում էին ԱՄՆ-ից: Այս համատեքստում կարող է վտանգվել է թուրքական «Atak» կոչվող բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների արտադրությունը, որոնց շարժիչները գնվում է ԱՄՆ-ից:https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?guci=2.2.0.0.2.2.0.0&client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.1341638758~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1608281233&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F122F17%2F%25D5%258A%25D5%25A1%25D5%25BF%25D5%25AA%25D5%25A1%25D5%25B4%25D5%25AB%25D5%25BB%25D5%25B8%25D6%2581-%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1%2F199571&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfSx7Imlzc3Vlck9yaWdpbiI6Imh0dHBzOi8vYXR0ZXN0YXRpb24uYW5kcm9pZC5jb20iLCJzdGF0ZSI6MH1d&dt=1608281232939&bpp=10&bdt=1065&idt=-M&shv=r20201203&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x300&nras=2&correlator=3629232855589&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1608281232&ga_hid=1360285869&ga_fc=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1555&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=34&eid=21068108%2C21068946%2C21069109%2C21066973&oid=2&pvsid=3999069713239748&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&jar=2020-12-03-21&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=29Zv8hSVy6&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=119

Թուրքական աղբյուրներ գրել են, որ հարցականի տակ է հայտնվում նաև Թուրքիայի բանակի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչների հրթիռների գնման հարցը: Այս համատեքստում, սակայն, լուրեր տարածվեցին, որ Անկարան հասցրել է նախօրոք կործանիչների համար բավականաչափ զինամթերք գնել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդել էր, որ պատժամիջոցների թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

Բացի դրանից «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական  արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։