Փաստացի մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան

288

«Սիրելի հայրենակիցներ, «Իմ Քայլը» դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն ես եմ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից»,- ֆեյսբուքյան էջում հայտնում է Գևորգ Աճեմյանը։

Նա տեղեկացնում է նաև, որ առաջին իսկ հարցը, որով զբաղվելու է, ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է լինելու:

«Փաստացի մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ, պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլ նաև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների։

Հ.Գ. իսկ 2018 թվականի ֆեյքափոխության, պետական տեռորի ու թալանի համար Սերժ Սարգսյանն անձամբ պատասխան է տալու. և ոչ միայն Սերժ Սարգսյանը»,- ավելացրել է Աճեմյանը։