Փաշինյանի խնդրանքով Հայաստան է ժամանում ՌԴ անվտանգության ծառայության տնօրենը․ «Հրապարակ»

156

«Հրապարակը» գրում է, որ այսօր վաղ առավոտյան ժամը 08:30-ին Հայաստան է ժամանում Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: 

Նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:

«Այցն իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված: Պարզ ասած, Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն բանակցել ադրբեջանցիների հետ և սեփական երկրի շահերը պաշտպանել, Բորտնիկովը գալիս է մեր փոխարեն բանակցելու: Թեման նախևառաջ Սյունիքի սահմաններն են»,- գրում է կայքը։