ՌԴ-ն պատրաստ է ԱՊՀ երկրներին օժանդակել բնակչությանը ռուսական պատրաստուկով պատվաստելու հարցում

108

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՊՀ երկրներին օժանդակություն ցուցաբերել COVID-19-ի դեմ բնակչությանը ռուսական պատրաստուկով պատվաստելու հարցում, գրում է ՌԻԱ գործակալությունը:

«Իհարկե, մենք պատրաստ ենք աջակցել Համագործակցության բոլոր երկրներին ռուսական պատվաստանյութեր օգտագործելով բնակչությանը պատվաստելու հարցում, նկատի ունեմ թե՛ «Սպուտնիկ V»-ը, թե՛ ЭпиВакКорона-ն, մեր մյուս պատվաստանյութերը պետք է հայտնվեն մոտ ապագայում, հայտարարել է Պուտինը։