Պուտինը խոսեց Ղարաբաղում կայունություն հաստատելու խաղաղապահների ջանքերի մասին

108

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որպեսզի կայունացնեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նաև նշել է, որ Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը «ընդհանուր առմամբ հետևողականորեն իրականացվում է», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ղեկավարը հավելել է, որ Բաքվի ու Երևանի միջև հակամարտության սրումը մեծացնում է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը: