«Պուտինը բացահայտել է Էրդողանին». Թուրքական ԶԼՄ-ներ

176

Թուրքական լրատվամիջոցներն արձագանքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսին՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնորդի խոսքերը Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին:

Օրինակ՝ Sabah-ը և Takvim-ը հոդվածներ են տպագրել այն մասին, որ Էրդողանը, ըստ Ռուսաստանի Դաշնության Նախագահի, իր խոսքը պահող առաջնորդ է: Բայց ընդդիմադիր Cumhuriyet թերթը փորձել է ասվածին այլ իմաստ տալ՝ ասելով, որ «Պուտինը բացահայտել է Էրդողանին», և որ բանակցությունների ընթացքում Թուրքիայի առաջնորդի պահվածքը կանխատեսելի է, հայտնում է Царьград-ը։

Նախօրեին Վլադիմիր Պուտինն ասել էր, որ ինքն ու Էրդողանը հակառակ տեսակետներ են ունենում, բայց Թուրքիայի ղեկավարը այն մարդն է, ով պահում է իր խոսքը։