Չավուշօղլու. «ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշումը ոտնձգություն է Թուրքիայի ինքնիշխանության իրավունքի դեմ»

85


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական 24TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: 

Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ի Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը միակողմանի է և հավելել, որ այն Թուրքիայի կամ այլ երկրի ինքնիշխանության իրավունքների նկատմամբ ոտնձգություն է: https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?guci=2.2.0.0.2.2.0.0&client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.1341638758~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1608281137&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F12%2F17%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D4%25B1%25D5%2584%25D5%2586-%25D5%2589%25D5%25A1%25D5%25BE%25D5%25B8%25D6%2582%25D5%25B7%25D6%2585%25D5%25B2%25D5%25AC%25D5%25B8%25D6%2582%2F199588&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfSx7Imlzc3Vlck9yaWdpbiI6Imh0dHBzOi8vYXR0ZXN0YXRpb24uYW5kcm9pZC5jb20iLCJzdGF0ZSI6MH1d&dt=1608281137095&bpp=12&bdt=1068&idt=-M&shv=r20201203&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x300&nras=2&correlator=3645066323978&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1608281137&ga_hid=1319561043&ga_fc=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1269&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=42530672%2C21068083%2C21066973&oid=3&pvsid=561806748143100&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&jar=2020-12-03-21&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=qZOiHa4Jm6&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=122

«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոց կիրառելու որոշումը թե՛ իրավականորեն, և թե՛ քաղաքականապես սխալ քայլ է»,-ասել է նա:https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?guci=2.2.0.0.2.2.0.0&client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1553573099&pi=t.aa~a.1341638758~i.6~rp.4&w=360&lmt=1608281137&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F12%2F17%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D4%25B1%25D5%2584%25D5%2586-%25D5%2589%25D5%25A1%25D5%25BE%25D5%25B8%25D6%2582%25D5%25B7%25D6%2585%25D5%25B2%25D5%25AC%25D5%25B8%25D6%2582%2F199588&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfSx7Imlzc3Vlck9yaWdpbiI6Imh0dHBzOi8vYXR0ZXN0YXRpb24uYW5kcm9pZC5jb20iLCJzdGF0ZSI6MH1d&dt=1608281137095&bpp=9&bdt=1069&idt=-M&shv=r20201203&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x300%2C360x300&nras=3&correlator=3645066323978&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1608281137&ga_hid=1319561043&ga_fc=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1655&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=42530672%2C21068083%2C21066973&oid=3&pvsid=561806748143100&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&jar=2020-12-03-21&ifi=3&uci=a!3&btvi=2&fsb=1&xpc=3cingLhdcA&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=141

Նա թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը թուլացնելու համար պայման է առաջադրել. «Եթե ԱՄՆ-ն արդարացնի Թուրքիայի սպասելիքները, ապա հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները»: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական  արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։