Ուկրաինացիների 42%-ը «Արևմուտքի սիրելի» Զելենսկիին անվանել է տարվա գլխավոր հիասթափություն. հարցում

132

«Ռազումկով» կենտրոնի սոցիոլոգիական ծառայությունը հրապարակել է հարցման արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ ուկրաինացիների 42,1% -ը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին համարում է տարվա գլխավոր հիասթափություն՝ քաղաքական գործիչների շրջանում:Հետազոտության համաձայն՝ այս կատեգորիայում երկրորդ տեղում է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն (10,4%), իսկ երրորդ տեղում՝ ուկրաինական «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը (2,3%):Միևնույն ժամանակ, հարցված ուկրաինացիների գրեթե 20%-ը Զելենսկիին անվանել է տարվա քաղաքական գործիչ: Պորոշենկոն կրկին հետևում է նրան այս կատեգորիայում (10,4%), իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է ուկրաինական «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն (5,3%):Հետազոտության ընթացքում հարցվածների 66.8%-ը նշել է, որ այս պահին իրադարձությունները Ուկրաինայում զարգանում են «սխալ ուղղությամբ»:

Yerkir.am