Մեր ճգնաժամերը

109

1. Ներքաղաքական ճգնաժամն արդեն գոյություն ունի: Ժամանակի ընթացքում այն ավելի է խորանալու և ավելի է սրվելու: Կխուսափեմ քաղաքացիական պատերազմ եզրույթից, բայց ատելության ու անհանդուրժողականության նման դոզա մեր պատմության մեջ չեմ հիշում: Բախումներն ու հաշվեհրդարն էլ այն մինիմալն է ինչ տեղի է ունենալու:

2. Արտաքին քաղաքական ճգնաժամը մեզ համար նոր ճգնաժամ է լինելու: Այն ձևավորվելու է հաշվի առնելով նոր տարածաշրջանային իրողությունները, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, մեր սուբյեկտայնության նվազումը, մեր անվտանգային առաջնահերթությունը և այլ գործոններ:

3. Տնտեսական ճգնաժամն արդեն առկա է: Դիմադրում է միայն բանկային համակարգը՝ լավ հիմքեր ունենալու շնորհիվ: Սակայն երկար չի դիմադրի: Արտաքին ու ներքին ներդրումներ չեն լինելու: Շուկան չի մեծանալու, մենք էլ ոչ մեկի համար հետաքրքիր չենք լինելու: Տնտեսական վնասները աղետալի են:

4. Բարոյահոգեբանական ճգնաժամը անասելի խորանալու է: Դեմն առնել չի լինելու: Պանդեմիան և փակ սահմանները խանգարելու է արտագաղթին, սակայն դա էլ ժամանակի հարց է:

Մենք բարոյապես և հոգեպես գոյություն չունենք: Ազգը չի քնում: Գիշերը, երբ մտնես ֆեյսբուք, բոլորը օնլայն են ու դեպրեսիվ:

Այս ամենը ունի մեկ լուծում: Ապաշնորհ կառավարիչների հեռացումն ու որակյալ կադրերի ներգրավումը բոլոր ոլորտնտրում: Եթե իհարկե ծրագրված չէ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և վերջ…

Հեղինակի այլ աշխատանքներ՝ Երկու առանցքային հանգամանք Պուտինի ելույթի մասին․ Սուրեն Սարգսյան, Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ. Սուրեն Սարգսյան, Եթե ձեր իշխանությունը սորոսական չէ, ապա ինչու՞ եք «անձնագրով սորոսականներին» իշխանություն տվել․ Սուրեն Սարգսյան։