Մահացել է Ջերեմի Բուլոքը

134

75 տարեկանում մահացել է դերասան Ջերեմի Բուլոքը, որը հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից. հաղորդում է BBC-ն։

Բուլոքն ունի մեծ ընտանիք՝  կին,  երեք որդի եւ տասը թոռ։

Բուլոքը կյանքից հեռացել է դեկտեմբերի 17-ին, Լոնդոնում, Պարկինսոնի  հիվանդության պատճառով առաջացած բարդություններից: «Նա կյանքից հեռացել է խաղաղ, հիվանդանոցում՝ իր ընտանիքի շրջապատում»,- պատմել են դերասանի գործակալները։