Հիշատակի երթն ավարտվեց Եռաբլուրում

228

Այսօր Գարեգին Նժդեհ հրապարակից մեկնարկած հիշատակի երթի  հազարավոր մասնակիցներ, վառվող մոմերն ու ջահերը  ձեռքներին,  ոտքով գնացին Եռաբլուր զինվորական պանթեոն:

Ամբողջ ճանապարհին ընթերցվում էին պատերազմում զոհված մեր հերոսների  անունները։ Եռաբլուր պանթեոնում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, իսկ քահանաները հոգեհանգստյան կարգ մատուցեցին: Հիշատակի երթի մասնակիցները  վառվող ջահերն ու մոմերը  դրեցին զոհված տղեների շիրիմներին։