Հաստատվել է կորոնավիրուսի 861 նոր դեպք. մահվան դեպքերը 21-ն են

91

Դեկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561013 թեստավորում:

Երեկ կատարվել է 2567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք: Ունենք 1223 առողջացած և 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է: