Թուրքիայի ուղերձը՝ Ռուսաստանին. թուրք նախարարները Կիևում հանդիպել են Ղրիմի թաթարների խմբի հետ

169

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի ընթացքում հանդիպել են Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:Կիևում կայացած հանդիպմանը մասնակցել են Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն, Գերագույն ռադայի պատգամավորներ Ռուստամ Ումարովը և Ահթեմ Չիյգյոզը: Նաև՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ամինա Ջապարովան, Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեն և Կիևում Թուրքիայի դեսպան Յուղմուր Ահմեթ Գյուլդերեն:

Yerkir.am