Թշնամուն են հանձնվում Սյունիքի հայկական դիրքերը

241

 «Այս տարածքում մարդկանց տներ են, գոմեր, տնակներ, եւ այս բոլորը տալիս են թուրքերին, պոստերն ենք թողնում գնում: Բա սա ճի՞շտ է: Հասնում են գյուղի տակ: Տղերքը սնարյադները բարձում են, որ գնանք: Էս էլ էն թուրքին տալիս»,- ասում է Սյունիքում հայկական դիրքերը պաշտանող  զինծառայողը:

Նշենք, որ դեռ երեկ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հայտարարել էր, որ այսօր մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։

«Պաշտպանության նախարարության կողմից հրաման է իջեցվել, որ բոլոր այն դիրքերը, որոնք զբաղեցրած են եղել մեր կողմից՝ Կապանի պաշտպանության համար՝ վաղը մինչեւ ժամը 17։00-ն հանձնել թշնամուն: Կապանը դառնում է անպաշտպան: Ես ասում էի՝ եթե հանկարծ նման իրավիճակ ստեղծվի եւ հասնենք ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմանագծին, ապա անպաշտպան կլինի Կապանը»,- ասել է Կապանի քաղաքապետը։