Թեհմինա Վարդանյանին ահազանգել են

222

 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Բազմաթիվ վարչական շրջանների աշխատակիցներ այսօր ինձ ահազանգել են, որ իրենց հրահանգված է պարտադիր մասնակցել «իշխանությունների» կողմից կազմակերպված վաղվա երթին: Սա ուղղակի աբսուրդ է` սեփական PR-ի համար սուգն օգտագործել և վարչական ռեսուրս կիրառելով մարդկանց ստիպել մասնակցել երթին, որպեսզի սեփական ոչնչության հասնող «ես»-ը շոյել:

Հարգելի´ վարչական շրջանի ղեկավարներ, մի´ արեք: Այս ամենաթողությունը շուտով ունենալու է իր տրամաբանական ավարտը: Այնպես արեք, որ վաղը պարզ ճակատով կարողանաք ապրել»: