Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ

598

Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարեւանությամբ։ Նախաձեռնության մասին նաև հաղորդագրություն է տարածվել։

Հայտարարության մեջ նշվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։

Եռաբլուրը մեր զոհված հայորդիների ընտանիքների եւ մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր։

Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ։

Դավաճան, երկիր ծախած, զինվորի եւ կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչեւ հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա։

Մենք խոնարհվում ենք բոլոր զոհվածների եւ նրանց ծնողների առջեւ։ Խոստանում ենք վառ պահել նրանց հավերժ հիշատակը՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության` նրանց կիսատ թողած սրբազան գործը։

Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարեւանությամբ։

ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ

«Կամավորական շարժում» ՀԲԿ

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Ազատամարտիկ» ՌՀԿ

«Ֆիդայիներ» ՌՀԿ»։