Գռզոյի բանկում պարտադրել են՝ կամ կքայլեք դեպի Եռաբլուր կամ դիմում գրեք. Dejavu

231

«Նիկոլ Փաշինյանի «շիշ բռնող» Հայկ Սարգսյանը մարզպետների վրա թիվ է դրել՝ դեկտեմբերի 19-ին գլխաքանակ ապահովելու համար»,- գրել  է թելեգրամի Dejavu ալիքը:

«Նոր հայտնի դարձավ, որ այդ գործին լծվել են նաև Խաչիկ և Սարիբեկ Սուքիասյանները (Գռզո): Հենց նոր «Հայէկոնոմբանկի» մեր աղբյուրը հայտնեց, որ բանկի մասնաճյուղերի բոլոր աշխատողներին ասել են՝ կամ կառավարության անդամների հետ Եռաբլուր եք գնալու, կամ ազատման դիմում կգրեք: Խաչիկ Սուքիասյանը զորաշարժի է ենթարկել նաև իր մյուս բիզնես օֆիսների աշխատողներին: Նա բոլորին պարտադրում է դեկտեմբերի 19-ին մասնակցել իշխանությունների կազմակերպած երթին: Պայմանը նույնն է՝ կամ կառավարության անդամների հետ քայլում եք դեպի Եռաբլուր, կամ դիմում եք գրում և հեռանում»,- գրում է ալիքը: