Բայդենը մտադիր է ՆԳ նախարարի պաշտոնում առաջադրել ԱՄՆ բնիկ բնակչության ներկայացուցչի

178

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է Նյու Մեքսիկո նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբորա Հոլենդին առաջադրել որպես իր վարչակազմում ներքին գործերի նախարարի թեկնածու: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։

Եթե ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատի, դեմոկրատական ​​կուսակցության անդամ Հոլենդը կարող է դառնալ առաջին բնիկ ամերիկացին, ով կաշխատի որպես ԱՄՆ ՆԳ նախարար:

Նյու Մեքսիկոյից 60-ամյա կոնգրեսականուհին լայն աջակցություն է վայելում հնդկացիների շրջանում: