Առավոտյան եղեք Շուռնուխում, գյուղը պաշտպանենք. գյուղապետ

260

 «90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում  ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի»,-Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանաթուրքական զավթիչներից պաշտպանելու համար: Գյուղապետն ուղերձում  ասում է, որ իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին, քանի որ  Հայաստանի ՊՆ-ն այսօր ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից: