Այդ մագնիսական փոթորիկը կարող է Երկիրը թողնել խավարի մեջ․ NASA

177

NASA-ն նախազգուշացրել է հզոր մագնիսական փոթորկի մասին, որը մոտենում է Երկրին և կարող է բացասական հետևանքներ առաջ բերել:

Արեգակի խոշոր բռնկումները Երկրին կհարվածեն դեկտեմբերի 16-ից 22-ը ընկած ժամանակահատվածում: Գիտնականները հավաստիացնում են, որ մարդիկ կարող են մնալ առանց լույսի և հաղորդակցության, արբանյակները կարող են ձախողվել: Վերջին 300 տարվա ընթացքում սա ամենամեծ մագնիսական փոթորիկն է:

 Պլազման դուրս կհանվի AR2192 կետից, որի լիցքավորված մասնիկները ունակ են կլանել լույսի մինչև 90%-ը: Եթե պլազմայի հոսքերը ամբողջությամբ ակտիվանան, կարող է լինել գլոբալ էլեկտրաէներգիայի անջատում:

Մեկ այլ կողմնակի ազդեցություն կարող է լինել մարդկանց առողջության վատթարացումը: Այս ժամանակահատվածի համար խորհուրդ է տրվում հրաժարվել ֆիզիկական ակտիվությունից, գրում է news.ru-ն: