ԱՄՆ-ի կոնգրեսականները Թուրքիայի կառավարությանը դատապարտող հայտարարություն են հրապարակել

151


ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Հանրապետական Մայքլ Մըքքոլը Թուրքիայի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություն են հրապարակել:

Կոնգրեսականները հայտարարության մեջ իրենց խորը անհանգստությունն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քայլերի վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի դաշնակցությունը, լայն իմաստով տարածաշրջանն ու երկրի ներսի ժողովրդավարությունն և օրենքի գերակայությունը: https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?guci=2.2.0.0.2.2.0.0&client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.1341638758~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1608280961&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F12%2F17%2F%25D4%25B1%25D5%2584%25D5%2586-%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1%2F199607&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfSx7Imlzc3Vlck9yaWdpbiI6Imh0dHBzOi8vYXR0ZXN0YXRpb24uYW5kcm9pZC5jb20iLCJzdGF0ZSI6MH1d&dt=1608280961109&bpp=8&bdt=955&idt=-M&shv=r20201203&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x300&nras=2&correlator=7678006254906&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1608280961&ga_hid=1982301434&ga_fc=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1360&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=42530671%2C21066973&oid=3&pvsid=3056411750424494&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&jar=2020-12-03-21&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=5t4MXdQ6Q0&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=126

«Նախագահ Էրդողանի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը վտանգում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքը, սպառնում է համատեղ պաշտպանության սկզբունքը, որը նախատեսում է համատեղ աշխատանք Ռուսաստանի ստեղծած սպառնալիքի դեմ: Այս իրավիճակը նպաստում է Վլադիմիր Պուտինի կողմից դաշինքում պառակտման սերմեր ցանելուն»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումներին՝ դրանց մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ: 

«Էրդողանը, որը Լիբիա ու Լեռնային Ղարաբաղ վարձկան զինվորներ է ուղարկել, այլ միջազգային հակամարտություններ էլ է հրահրել»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ Թուրքիայի կառավարությանը դատապարտել են նաև Միջերկրական ծովում Հունաստանի տարածքային ջրերի սահմանները խախտելով, նավթագազային հորատման աշխատանքներ իրականացնելու,  «Համաս»-ին աջակցելու և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ապաստան տալու, ինչպես նաև դատական իշխանությունը Էրդողանին ենթարկացնելու ու Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներակայացուցչությունների աշխատակիցների դեմ դատական հետապնդումներ իրականացնելու համար:

Ermenihaber.am