Ալիևը պաշտպանեց Փաշինյանին ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում

212

«Հայաստանի ժամանակակից բանակը ստեղծվել է ոչ թե հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այլ նրա նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից», ԱՊՀ-ի ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ղարաբաղում մարտերի ընթացքում պարտված բանակը՝ Փաշինյանի բանակը, այն բանակն է, որը ստեղծել են Քոչարյանն ու Սարգսյանը», ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ալիևը: Նրան մեջբերում է ՌԻԱ գործակալությունը։ Նա «հիշեցրել» է դա այն մարդկանց, ովքեր փորձում են «հարձակվել» Փաշինյանի վրա:

Ալիևը նաև ընդգծել է, որ այժմ ղարաբաղյան հակամարտությունը պետք է քննարկվի միայն անցյալ ժամանակով, քանի որ հրադադարի ռեժիմը պահպանվում է և ամեն օր այն ավելի ու ավելի ուժեղ կլինի: Նիկոլ Փաշինյանն ինքը հոր մահվան պատճառով ներկա չէ ԱՊՀ գագաթաժողովին: