Ալիևը հորդորեց անցյալ ժամանակով խոսել ղարաբաղյան հակամարտության մասին

152

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուծված է, և այժմ մենք դրա մասին պետք է խոսենք միայն անցյալ ժամանակով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ես լիովին համամիտ եմ Վլադիմիր Պուտինի հետ, որ մենք պետք է խոսենք ղարաբաղյան հակամարտության մասին անցյալ ժամանակով: Դա արդեն պատմություն է», – ասել է Ալիևը ԱՊՀ պետությունների Ղեկավարների խորհրդի գագաթաժողովում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով: