AstraZeneca-ի պատվաստանյութը կբարելավվի «Սպուտնիկ V»-ի շնորհիվ

182

Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ բրիտանական AstraZeneca-ի պատվաստանյութը բարձր արդյունավետություն չունի: Այնուամենայնիվ, եվրոպական շիճուկի թերությունները կարելի է շտկել՝ ավելացնելով երկրորդ բաղադրիչը: Այն վերցվելու է ռուսական «Սպուտնիկ V»-ից: Այդ մասին տեղեկացրել է Գամալեյա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գյունցբուրգը:

«Մեր օտարերկրյա գործընկերները, փառք Աստծո, դեմքով շրջվեցին դեպի մեզ և պատրաստ են համագործակցել այնտեղ, որտեղ նրանք հաջողակ չեն: Ահա անգլո-շվեդական AstraZeneca ընկերությունը պատրաստ է աշխատել մեզ հետ և այժմ համապատասխան պայմանագիր է ստորագրում», այսօր հայտարարել է Պուտինը, որի խոսքերը հաղորդում է news.ru-ն: