Ֆրանսիայում պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում

121

Դեկտեմբերի վերջերին Ֆրանսիան կստանա ավելի քան մեկ միլիոն չափաբաժին կորոնավիրուսային պատվաստանյութ, հայտարարել է երկրի վարչապետ ժան Կաստեքսը: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պետք է 677,000 պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժին ստանանք հունվարի 6-7-ը և փետրվարին` 1,6 միլիոն չափաբաժին», հավելել է պետության ղեկավարը:

Բացի դրանից, նա հայտարարել է, որ պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան պատվիրել է 200 միլիոն պատվաստանյութի չափաբաժին, այսինքն 100 միլիոն մարդ կկարողանա պատվաստվել։