Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը

125

2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը սաստիկ էր, կորուստները՝ ծանր, իսկ Հայաստանի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողություները համարժեք չէին առաջացած մարտահրավերներին, համազգային կարողականությանը և Հայոց բանակի հերոսական գործողություններին:
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտագողի ստորագրված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի և Հայաստանի Հանրապետությունները ունեն խոշոր տարածքային կորուստներ, ունենք ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվել է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որոնք պահանջում են բեկումնային որոշումներ և գործողություններ: Սակայն ցավոք, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։ Էկանորեն վտանգված են մեր պետականության ճակատագիրն ու ապագան ։
Ելնելով վերը նշված արձանագրումներիցՎանաձորի Պետական Համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցներս Պահանջում ենք  Վարչապետի և կառավարության հրաժարականը:  Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում և հայկական շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացում, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպում:

Դիմում ենք
 Ազգային ժողովի պատգամավորներին և հորդորում հավատարիմ լինել բացառապես պետականության համար գերակայություն ներկայացնող շահերին, օգտագործել պատգամավորական առաջնային մանդատի կարողականությունը և երկիրը զերծ պահել հնարավոր ցնցումներից։
 Հանրությանը՝ համախմբվել պետականության գաղափարի շուրջ, կտրականապես մերժել երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։ Այս վճռորոշ և ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ և կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի և Արցախի։

  1. Կյուրեղյան Արմենուհի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
  2. Ավագիմյան Հայկ Ռուդիկի – հոգեբանական գիտ.թեկնծու, դոցենտ
  3. Օհանյան Հեղինե Հայկի – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
  4. Առաքելյան Աշոտ – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
  5. Քանարյան Գայանե – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
  6. Գրիգորյան Հերմինե – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցնետ
  7. Տավարածյան Թեհմինե – դասախոս
  8. Եղիազարյան Վանո Ալբերտի – բանասիրական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
  9. Տիգրանյան Գնել Արտեմի – դասախոս
  10. Ներկարարյան Նելլի Արարատի – մանկավարժական գիտ․ թեկնածու
  11. Դանիելյան Տարոն Ռուդոլֆի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
  12. Կռոյան Ռաֆիկ Գուրգենի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
  13. Դանիելյան Քրիստինա Միքայելի – արհկոմի գործավար-հաշվապահ
  14. Սանթոյան Արեն Մելսի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
  15. Թադևոսյան Թադևոս Վրույրի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
  16. Վիրաբյան Մարտուն Սասունիկի – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
  17. Վիրաբյան Քարմիլե Սասունիկի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
  18. Հովհաննիսյան Անահիտ Վաչագանի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
  19. Սեփխանյան Նարեկ – քոլեջի դասախոս
  20. Մելքոնյան Զարուհի – քիմիայի և կենսաբ. ամբ. լաբորանտ
  21. Գևորգյան Պարգև – մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  22. Մամիկոնյան Հայկանուշ – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու
  23. Արզումանյան Ալլա – մեթոդիստ
  24. Հարությունյան Հասմիկ – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
  25. Բարսեղյան Սվետլանա – դասախոս
  26. Հարությունյան Ագնեսա Արամայիսի – դասախոս
  27. Աղաջանյան Սամվել Շարբաթի – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
  28. Ամիրաղյան Մարինե Սաշիկի – դասախոս
  29. Հարությունյան Վիկտորիա Վոլոդյայի – տնտեսագիտական գիտ.թեկնածու, դոցենտ
  30. Բեժանյան Սեդա Սաղաթելի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
  31. Սաքանյան Մելիս Արամայիսի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
  32. Խաչատրյան Լարիսա Կիպրոնի – դասախոս
  33. Լոքյան Արևիկ Բաղդասարի – գյուղատնտեսական գիտ.թեկնածու, դոցենտ
  34. Գրիգորյան Ռոբերտ Միքայելի – արհկոմի նախագահ
  35. Վարդանյան Զարուհի – կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  36. Միրաբյան Լուսիկ – մանկավարժական գիտ.թեկնածու, դասախոս
  37. Ղուլյան Յուրիկ – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
  38. Խաժակյան Վաչագան – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
  39. Գյուլզադյան Դավիթ – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
  40. Ավագիմյան Ռուդիկ – հոգեբանական գիտ.թեկնծու, դոցենտ
  41. Փիլոյան Վալերի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
  42. Էքսուզյան Սուրեն – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
  43. Ապրեսյան Սամվել – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
  44. Հարությունյան Արմեն – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
  45. Մադոյան Վարդան Սուրենի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
  46. Պապոյան Հրայր Մարտինի – տնտեսագիտական գիտ.թեկնածու
  47. Բադոյան Տիգրան Սլավիկի – տնտեսագիտական գիտ.թեկնածու, դոցենտ
  48. Գասպարյան Քրիստինե Լորիկի – մեթոդիստ
  49. Սաքանյան Հեղինե Թելմանի – վարժ. հաշվապահ
  50. Գրիգորյան Աննա – քոլեջի դասախոս
  51. Մաթևոսյան Մարգարիտա – քոլեջի դասախոս
  52. Գյունաշյան Էդուարդ Սուրենի – դասախոս
  53. Բաղդասարյան Վահրամ Վաղինակի – տնտեսագիտական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
  54. Թորոսյան Կորյուն Անդրանիկի – տնտեսագիտական գիտ․ թեկնածու, պրոֆեսոր
  55. Մովսիսյան Ֆելիքս Վազգենի – պատմական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր

Հայտարարությունը բաց է միանալու համար:
Նախաձեռնող խմբին միանալու համար դիմել 093 39 13 75 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստին [email protected]:

Հ․Գ․ Կոչ ենք անում ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի և ուսումնական հաստատությունների
Դասախոսներին։
ԵՐԿԻ՛Ր ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ։
ՍԹԱՓՎԵ՛Ք։