Սկսում են անժամկետ նստացույց՝ պահանջելով անհապաղ հարցաքննել և կալանավորել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին. Ղազինյան

163

«Մենք գործ ունենք ոչ թե մեկ մարդու պետական դավաճանության, այլ կազմակերպված հանցավոր խմբի կողմից պետությունը թուլացնելու նպատակով իրականացված համարժեք գործողությունների հետ, որի արդյուքնում տեղի է ունեցել հայկական բանակի կազմաքանդում, Արցախյան պատերազմի՝ մեր համար շատ ցավոտ ելք»,- այս մասին վարչապետի հրաժարականի պահանջով՝ արժանապատվության երթից հետո Ֆրանսիայի հրապարակում տեղադրված հարթակից ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը և հիշեցրեց երեկ՝ ՀՀ գլխավոր դատախազին հանձնած նամակի բովանդակությունը, որով մի շարք հարցեր էին բարձրաձայնել, իսկ այսօր պատասխան են ստացել։
«Մեր կողմից բարձրացված հարցերը այս պահին՝ ելնելով գործի շահերից, հրապարակման ենթակա չեն, սակայն, միևնույն ժամանակ հայտնում են, որ արդեն իսկ ձեռնարկվել են ինչպես նաև ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ քրեական գործի օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության բոլոր հանգամանքները՝ այդ թվում նաև մեր կողմից հանձնված հանգամանքները բացահայտելու ուղությամբ։ Նաև հայտնում են՝ հաշվի առնելով այս քրեկան գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և ուշադրությունը, խոստանում են առավելագույնս հրապարակային ներկայացնել նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները»,- ասաց Ղազինյանը և հավելեց, որ այսօր որոշել են՝ դատախազությանը խելամիտ ժամանակ են տալիս մինչև երկուշաբթի՝ ժամը 14.00-ն, իրականացնել հետևյալ քննչական գործողությունները.

.Հարցաքննության հրավիրել Նիկոլ Փաշինյանին

.Նրան շնորհել կասկածյալի դատավարական կարգավիճակ

.Անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին

.Կասեցնել նրա լիազորությունները ՀՀ վարչապետի պաշտոնում

.Նիկոլ Փաշինյանին՝ քրեկան օրենսգրքի 299-րդ՝ պետական դավաճանության հոդվածով, մեղադրանք առաջադրել և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահանջ։

Ըստ Արթուր Ղազինյանի՝ դատախազությունը ունի բոլոր լիազորությունները՝ նշված պահանջները ամբողջությամբ և լիարժեք իրականացնելու համար։

«Սկսում են անժամկետ նստացույց՝ պահանջելով անհապաղ հարցաքննել և կալանավորել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին»։

Փաստինֆո