«Ոչ թե պատժելու Թուրքիային, այլ ընդգծելու, որ Թուրքիան հատել է թույլատրելի սահմանները»

151

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է․

 «Հունաստանի արձագանքը ՆԱՏՕ-ի անդամի արձագանքն է, այն երկրի արձագանքը, որը ՆԱՏՕ-ն դիտում է որպես կայունացնող գործոն Հարավարևելյան Միջերկրածովքում, Եվրոպայում, աշխարհում: … Այս համատեքստում, կարծում եմ, որ այդ պատժամիջոցներն անհրաժեշտ էին: Ոչ թե պատժելու Թուրքիային, այլ որպես միջոց` ընդգծելու, որ Թուրքիան հատել է [թույլատրելի] սահմանները ոչ միայն С-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու պատճառով, ինչը, ի դեպ, կարող է վտանգել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անձնակազմի կյանքը ապագայում, այլև նրա ընդհանուր վարքի պատճառով այն տարածքում, որտեղ մենք ապրում ենք՝ Արևելյան Միջերկրածովքում, Կովկասում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, մեր ողջ տարածաշրջանում», նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: