Մակրոնի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս

197

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

Ախտորոշումը կատարվել է RTPCR թեստի հիման վրա, որն իրականացվում է առաջին ախտանիշների ի հայտ գալու ժամանակ:

«Ներկայիս սանիտարական կանոնների համապատասխան, որոնք կիրառելի են բոլորի համար, հանրապետության նախագահը մեկուսացված կլինի 7 օր», – հավելել է Ելիսեյան պալատը՝ նշելով, որ պետության ղեկավարը կշարունակի աշխատել հեռակա կարգով: