Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ կառավարել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. Գաբրելյանով

183

ՀՀ կառավարությունում և խորհրդարանում իմ աղբյուրների հաղորդմամբ, ըստ էության, երկիրը փորձում է ինչ-որ կերպ կառավարել ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:«Նա միակն է Փաշինյանի շրջապատում, որ հասկանում է, որ վարչապետի հեռանալուց անմիջապես հետո բանտում կհայտնվի։ Սասուն Խաչատրյանը փորձեր է արել քննարկել ընդդիմության առաջնորդների հետ իր հեռանալու պայմանները, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: Ժողովրդական զանգվածների վրդովմունքը, կապված իշխանությունների դավաճանության հետ, այնքան մեծ է, որ ոչ ոք Փաշինայնի շրջապատից որևէ մեկի հետ հանդիպելու քայլին չի գնում»,- գրել է Գաբրելյանովը: